Accessibility icon

Accessibility Tools

Սեմինարներ Հայաստանում

Բոլոր սեմինարները հովանավորվում են «Հավերժական Ազգ» հիմնադրամի կողմից և անվճար կլինեն բժիշկների, բժշկական մասնագետների և ուսանողների համար: Սեմինարները կօգնեն ծանոթանալ ձեր մասնագիտական ոլորտի նոր և զարգացող ճյուղերին:

Ձեռքերի վիրահատության դասընթացներ, Գյումրի

Անցկացման ժամկետ՝ 30 սեպտեմբերի 2021թ. - 02 հոկտեմբերի 2021թ

Ձեռքերի վիրահատության գործնական դասընթաց

Գյումրի, Գորկի 25, «Արաքս» հյուրանոց

Դասընթացի լեզուն ռուսերեն է:

Իմանալ ավելին

Վնասված վերջույթների վերականգնում

Անցկացման ժամկետ՝ 2021 թ. հուլիսի 9

Վնասված վերջույթների բուժման ժամանկակից տեխնոլոգիաներ

Մեկօրյա սեմինարը կանցկացվի Երևանի «Իզմիրլյան բժշկական կենտրոնում»: Դասընթացները կներառեն՝ վնասված վերջույթների բուժման, անդամահատումների, օսեոինտեգրման և ռեիններվացիայի վերաբերյալ դասախոսություններ:

Ցույց տալ ավելին...

Դասընթացները հատկապես օգտակար կլինեն վնասվածքաբան-օրթոպեդների, պլաստիկ վիրաբույժների, անոթային վիրաբույժների, էնդոկրինոլոգների և շաքարային դիաբետի մասնագետների համար:

Բանախոսներ՝ Աննա Խաչատրյան Կուլիջյան՝ բժիշկ, Գրիգոր Արա Դումանյան՝ բժիշկ, Ռիկարդ Բրենենմարկ՝ բժիշկ

Ժամանակացույց

Միջամտական սրտաբանություն

Անցկացման ժամկետ՝ 2021 թ. հունիսի 19-20

Սրտանոթային հիվանդությունների վերաբերյալ սիմպոզիում.

Երկօրյա սեմինարները կանցկացվեն Երևանում: Դասընթացները հատկապես օգտակար կլինեն սրտաբանների, սրտային և անոթային վիրաբույժների, վնասվածքաբան-օրթոպեդների և ինտենսիվ թերապիայով զբաղվող մասնագետների համար:

Ցույց տալ ավելին...

անախոսներ՝ Սարգիս Քիրամիջյան՝ բժիշկ (Լոս Անջելես), Լիլիան Գրիգորյան՝ բժիշկ (Մադրիդ), Հմայակ Սիսակյան՝ բժիշկ (Երևան):

Ժամանակացույց

Ստորին վերջույթների վնասվածքներ

Անցկացման ժամկետ՝ 2021 թ. մայիսի 1-2

«Հավերժական ազգ» հիմնադրամը՝ «Գյումրու օրթոպեդիկ դպրոցի» և «Առողջապահության ազգային ինստիտուտի» հետ համատեղ, ներկայացնում է երկօրյա սեմինար, որը տեղի կունենա Երևանի «Իզմիրլյան բժշկական կենտրոնում»:

Ցույց տալ ավելին...

Դասընթացները հատկապես օգտակար կլինեն վնասվածքաբան-օրթոպեդների, պլաստիկ վիրաբույժների, անոթային վիրաբույժների, էնդոկրինոլոգների և շաքարային դիաբետի բուժմամբ զբաղվող մասնագետների համար: Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել 091 403 438 (բժ. Ռոբերտ Ավակյան) կամ 095 510 212 հեռախոսահամարներով (Անի Սիրեկանյան):

Բանախոսներ՝ Արմեն Հակոբջանյան՝ բժիշկ (Լոս Անջելես), Կարեն Քոլոյան՝ բժիշկ (Երևան), Նորայր Զախարյան՝ բժիշկ (Մոսկվա), Արմեն Պետրոսյան՝ բժիշկ (Մոսկվա), Անջեյ Կոմոր՝ բժիշկ (Վարշավա), Գուրգեն Բախտամյան՝ բժիշկ (Երևան) , Իգոր Զվինչևսկի` բժիշկ (Վարշավա), Արմեն Հովհաննիսյան` բժիշկ (Երևան), Գագիկ Գալստյան` բժիշկ (Մոսկվա), Պիթեր Բարդյուգով՝ բժիշկ (Մոսկվա), Բորգուտ Ռամի՝ բժիշկ (Մոսկվա), Արա Այվազյան՝ բժիշկ (Երևան), Կարինե Բաբայան՝ բժիշկ (Երևան), Կարեն Մարտիրոսյան՝ բժիշկ (Երևան), Ատոմ Տեր-Գրիգորյան՝ բժիշկ (Մոսկվա):

Հովանավոր

Ժամանակացույց

Հետվնասվածքային ցավի կառավարում

Անցկացման ժամկետ՝ 2021 թ. մարտի 6

Հետվնասվածքային ցավի կառավարման եղանակները

Կոնֆերանսի նպատակն է՝ բարելավել մասնագիտական գիտելիքները հետվնասվածքային ցավի կառավարման ոլորտում՝ ի օգնություն Արցախյան վերջին հակամարտության ընթացքում տուժած անձանց:

Ցույց տալ ավելին...

Նպատակային լսարան ՝ ցավի կառավարման մասնագետներ, օրթոպեդներ, նյարդաբաններ, անեսթեզիոլոգներ, ընտանեկան բժիշկներ, առողջապահության ոլորտի այլ մասնագետներ:

Գրանցվելուց հետո Դուք կստանաք հաստատման նամակ, որը պարունակում է տեղեկություններ գիտաժողովին միանալու մասին: Մասնակիցների գրանցումը բաց կլինի 18:30-ից: Խնդրում ենք ժամանել մինչև 19:00 : Տեղերի սահմանափակ լինելու պատճառով՝ նախապատվությունը կտրվի այն մասնակիցներին, ովքեր կմիանան մինչև 19:00 : Հետագայում հասանելի կլինի նաև գիտաժողովի ձայնագրությունը:

Գրանցվել

Ծայրամասային մկանային նյարդավորում

Անցկացման ժամկետ՝ 2021 թ. հունվարի 11

Բանախոս՝ Գրիգոր Արա Դումանյան՝ բժիշկ

Բժիշկ Գրիգոր Արա Դումանյանը Չիկագոյի «Northwestern Memorial Hospital» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի ղեկավարն է: Հիմնականում իրականացնում է ծայրամասային նյարդերի և որովայնի պատի վերակառուցման վիրահատություններ:

Ցույց տալ ավելին...

2001 թվականին ստեղծել է ծայրամասային մկանային նյարդավորման մեթոդ՝ բիոնային ձեռքերի կառավարման համար, որը մինչ այժմ կիրառվում է ամբողջ աշխարհում ՝ անդամահատված անձանց ֆանտոմային ցավերի բուժման համար: Երևանի «Wigmore Clinic» բժշկական կենտրոնում` բժիշկ Կարեն Կոլոյանի հետ, իրականցրել է նոր սերնդի վիրաբուժական թելերի առաջին փորձարկումները:

Դիտել դասընթացը

«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են