Accessibility icon

Accessibility Tools

առաքելություն

Մեր առաքելությունն է օգնել պատերազմների և աղետների հետևանքով տուժածներին`ֆիզիկական, հոգեբանական, ինչպես նաև մասնագիտական վերականգնման միջոցով:

Մեր պատմությունները

Ծանոթացեք պատերազմի հետևանքով տուժած հայերի պատմություններին կամ տեսեք հավերժական ազգի կողմից հովանավորվող պրոթեզների ամբողջական ցանկը:

Արթուր Բաբլոյան

Ծրագրավորող

Արթուրը Ջաբրահիլի հատվածում ծավալված մարտենին մասնակցել է, որպես պահեստազորային: Նա վիրավորումը ստացել է Ջաբրահիլում՝ հրանոթի հարվածից: Վիրավորում ստանալուց հետո ընկերների հետ թաքնվել են գոմում և 14 ժամ սպասելուց հետո տեղի հովիվների օգնությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Ցավոք սրտի հնարավոր չի եղել փրկել նրա աջ ոտքը: Սակայն պատերազմը չի կոտրել նրան: Վերականգնողական բուժում անցնելուց և գերժամանակակից պրոթեզներ կրելուց հետո նա սովորել է ծրագրավորում: Այս պահին նա աշխատում է, որպես ծրագրավորող: Հուլիս ամսին Արթուրը ամուսնացել է:

Շահեն Բաբայան

Հեռահաղորդակցության մասնագետ

Շահենը եղել է ժամկետային զինծառայող Հադրութի շրջանում: Նահանջելով դեպի Մարտունու շրջան՝ նա տեղում կորցրել է 1 ոտքը՝ ԱԹՍ-ի հարվածից: Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերել են Գիշի զինվորական հոսպիտալում, որտեղ հնարավոր չի եղել փրկել նաև 2-րդ ոտքը: Չնայած այն փորձություններին, որի միջով նա անցել է, Շահենը վարում Է ակտիվ սպորտային կյանք: Նա մասնակցել է մի շարք դասընթացների և դրանց արդունքում՝ գտել համապատասխան աշխատանք: Նա այս տարի ընդունվել է «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»:

Սարգիս Հարությունյան

Հեռահաղորդակցության մասնագետ

Սարգիսը ժամկետային զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: Նա կորցրել է 2 ոտքը, բավական բարդ դեպք է, սակայն իր կամքի ուժի շնորհիվ սկսել է լավ քայլել և զբաղվել սպորտով։ Պատերազմից հետո ավելի ակտիվ կյանքով է ապրում: Նա մասնակցել է մի շարք դասընթացների և դրանց արդունքում գտել համապատասխան աշխատանք:

Տիգրան Գրիգորյան

Մարզիկ, մանկավարժ

Տիգրանը 2011 թ.-ից ծառայել է պաշտպանության բանակում: 2017թ-ին ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան»-ի վերապատրաստումը անցնելուց հետո՝ ստացել է սպայի կոչում: Պատերազմի ժամանակ կորցրել է ոտքը՝ հետևակի ականի պայթունից: Նա զբաղվում է ակտիվ սպորտով՝ մասնագիտանալով սայլակավազքի, դահուկասահքի և ծանրամարտի սպորտաձևերում: Այս պահին ինտենսիվ մարզվում է և իր առաջ նպատակ է դրել մասնակցելու Վրաստանում և Լեհաստանում անցկացվող մրցումներին:

Տարոն Ումրոյան

Մանկավարժ-մարզիչ

Տարոնը եղել է ժամկետային զինծառայող, երբ պատերազմը սկսվել է: Նա ավարտել է «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը» և ստացել է մարզիչ-մանկավարժի որակավորում: Այս պահին նա շարունակում է ուսուցումը, որպեսզի ստանա մագիստրոսի աստիճան: Նա մասնակցոմ է 3D մոդելավորման դասընթացի, ինչպես նաև պարապում է անգլերեն:

Գեղամ Օհանյան

Տանիքների վերանորոգման մասնագետ

Գեղամը ծառայությունից արդեն 2 ամիս ինչ զորացրվել էր, երբ պատերազմը սկսվեց: Նա գրվեց կամավոր և մեկնեց ծառայության: Նա վիրավորումը ստացել է Եղնիկներում (Տոնաշենում)՝ գրադի հարվածից: Այնուհետև նրան տեղափոխել են Եղնիկների եկեղեցի՝ մինչև քաղաքային շտապօգնության մեքենայի ժամանելը: Տեղափոխելով Մարտակերտի զինվորական հոսպիտալ, հենց մուտքի մոտ սիրտը կանգնել է, բժիշկների օգնությամբ վերականգնվել է: Գեղամը պրոթեզավորոմից հետո ապրում և աշխատում է Արցախում: Նա զբաղվում է տանիքների տեղադրմամդ և վերանորոգմամբ։

Զավեն Մարության

Անվտանգության աշխատակից

Զավենը պատերազմից առաջ և հետո «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի» անվտանգության ծառայության ղեկավարն է։ Նա ինչպես նաև մասնակցել է Արցախյան առաջին և ապրիլյան պատերազմներին: Նրա մարտական ուղղին երկար և լեցուն է հիշարժան պատմություններով (Թալիշ, Մադաղիս, Մարտակերտ,Շուշի, Դժողքի Ձոր): Նա վիրավորումը ստացել է նոյեմբերի 9-ին ականանետի հարվածից: Չնայած նրան, որ նա կորցրել է ոտքը և ունի ձեռքի վնասվածքներ՝ նա ապրում է ակտիվ սպորտային կյանքով, մշակում է իր այգին, իր տան տանիքն է կառուցում: Անկախ դժվարություններից նա չի կոտրվում և օրինակ է ծառայում երիտասարդներին:

Հրաչյա Խաչատրյան

Ավտոմեխանիկ

Հրաչը 3 ամսվա ժամկետային զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց: 4 հոգով են եղել խրամատում, երբ Տ-90 մարտական տանկը հարվածել է: Նա հրաշքով է փրկվել՝ իր աջ և ձախ կողմերում նստած՝ փոխգնդապետը և ժամկետային զինծառայողը զոհվել են: Թափքի վարպետ է, սովորել է հորից։ Աշխատում են միասին։ Սակայն որոշել է ուսումը շարունակել և ձեռք բերել այլ մասնագիտացում:

Գոռ Բաբայան

Կամավոր, խոհարար

Գոռը ապրել է ՌԴ-ում, եկել է Հայաստան պատերազմի պատճառով, որպեսզի եղբորը մենակ չթղնի։ Ցավոք սրտի եղբայրը զոհվել է։ Նա վիրավորումը ստացել է ականի պայթունից,այնուհետև իր հրամանատարի օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Մասնագիտությամբ խոհարար է: Պատերազմից հետո տեղափոխվել է Հայաստան և փորձում է հիմնել սուշիի առաքման կետ։ Սուշին հենց ինքն է պատրաստելու:

Խաչիկ Իսունց

Խաչիկը պայմանագրային զինծառայող էր ԼՂՀ Մարտունու շրջանում: Նա վիրավորումը ստացել է անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրան իր զինվորները տեղափոխել են ապաստարան, որից հետո նրան տեղափոխել են Ստեփանակերտ, այնուհետև՝ Երևան: Նրա հայրը 44 օրյա Արցախյան պատերազմի ընթացքում նույնպես կորցրել է ոտքը: Նա պատմում է հետաքրքիր պատմություններ և հումորով է վերաբերվում իր պրոթեզին։

Սուրեն Մարտիրոսյան

Հեռահաղորդակցության մասնագետ, կինեզիստ

Սուրենը պայմանագրային զինծառայող էր Արարատի մարզում: Պատերազմը սկսելուն պես նրանց տեղափոխեցին Ջաբրահիլ: Նա վիրավորումը ստացել է հոկտեմբերի 13-ին անօդաչու թռչող սարքի հարվածից: Նրա ոտքը 58 տեղից կոտրվել էր, ցավոք սրտի չհաջողվեց փրկել: Սուրենը ստացել է բարձր ֆունկցիոնալ պրոթեզ, որը նրան հնարավորություն է տալիս ակտիվ ապրելակերպ վարել։ Նա ընդունվել է «Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ», ցանկանում է դառնա ապագա մարզիչ-մանկավարժ:

Ժորա Սողայան

Ժորը եղել է ժամկետային զինծառայող Հադրութում: Նրան մնացել էր ընամենը 3 ամիս, որ զորացրվեր: Նա վիրավորվել է հրանոթի հարվածից: Նրան տեղափոխել են Հադրութի զինորական հոսպիտալ, որտեղ չի հաջողվել փրկել նրա որտքը: Նա սիրում է ժամանակ անցկացնել ընկերների հետ:

Հարութ Քոչարյան

Հարութը պայմանագրային զինծառայող էր Գորիս քաղաքում, երբ պարերազմը սկսվեց: Նա ուներ արդեն 10 տարվա փորձառություն, երբ նրանց տեղափոխեցին Կուբաթլու: Նա վիրավորումը ստացել է Կուբաթլու շրջանի Գայալու գյուղի մոտակայքում՝ ականի պայթյունից: Վիրավորում ստանալուց հետո նա ինքն իրեն է ցուցաբերել առաջին բժշկական օգնությունը և սպասել 7 ժամ մինչև ընկեները մոտենան և դուրս բերեն մարտի դաշտից: Նա հրաշքավ է ողջ մնացել, քանի որ վիրավորումը ստացել է թշնամուց մի քանի մետր հեռավորության վրա: Նա ակտիվ մարզվում է:

Գևորգ Սրապյան

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Գևորգը ժամկետային զինծառայող էր Հադրութում: Նա վիրավորումը ստացել է Հադրութում՝ տանկի հարվածից: Նրան տեղափոխել են Ֆիզուլու, այնուհետև Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ: Նա մարզվում է ապրում է ակտիվ կյանքով։ Գևորգը ստացել է բարձր ֆունկցիոնալ պրոթեզ, որը նրան հնարավորություն է տալիս ակտիվ ապրելակերպ վարել։ Նա շարունակում է իր ուսումը՝ «Պոլիտեխնիկական համալսարանում», ցանկանում է դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ:

Սամվել Սարյան

Միջազգային իրավաբան

Սամվելը Մատաղիսի հատվածում ծավալված մարտենին մասնակցել է, որպես պահեստազորային: Նա վիարավորումը ստացել է Լյուլասազ կոչվող տեղանքում՝ ԱԹՍ-ի հարվածից: Սամվելը փետրվար ամսին Շվեցարիայում ստացել է բուժամարզական պրոթեզ, սակայն լսելով Հայաստանում ինչ բարձր մակարդակով է իրականացվում զինծառայողների պրոթեզավորման գործընթացը, որոշում է կայացրել պրոթեզավորումը շարունակել Հայաստանում: Նա աշխատել է և շարունակում է աշխատել ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնում է դիվանագիտական պաշտոն։ Ապրում է ակտիվ կյանքով:

Նկարներ

Մեր կատարած աշխատանքը

Պրոթեզներ՝

925 000 դոլար ընդհանուր արժողությամբ

Տրամադրել ենք ֆինանսավորում Հայաստանի բոլոր պրոթեզավորման լաբորատորիաներին («Ինտերօրթո», «Լույս Բարրի», «Օրթեզ» և «Կամար»)՝ 76 վիրավոր զինվորի՝ թվով 86 ամենաորակյալ և ժամանակակից վերջույթի պրոթեզներով ապահովելու համար:

Տրամադրելու ենք պրոթեզների պահպանման համար անհրաժեշտ շարունակական խնամք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վերանորոգման ծառայություններ:

Բոլոր պրոթեզներն ապահովագրված են Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ կողմից և հնարավոր կլինեն փոխարինվել՝ վնասվելու դեպքում

Կրթական ծրագրեր՝

25 000 դոլար ընդհանուր արժողությամբ

Կազմակերպվել և հովանավորվել է տարբեր միջազգային կրթական սեմինարների անկացումն Հայաստանում.
- Ստորին վերջույթների վնասվածքներ՝ Երևան, մայիսի 1-2
- Կրծքային վիրաբուժություն՝ Երևան, հունիսի 5-6
- Սրտանոթային հիվանդություններ՝ Երևան, հունիսի 19-20
- Ձեռքի և դաստակի վիրաբուժություն՝ Գյումրի, հոկտեմբերի 1-3

Կազմակերպվել և հովանավորվել է տարբեր միջազգային օնլայն սեմինարների անցկացումը (ամբողջական ցանկը դիտելու համար կարող եք այցելել մեր կայք)

Նվիրաբերած սարքավորումներ՝

145 000 դոլար ընդհանուր արժողությամբ

Էխոսրտագրություն սարք՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի համար (86 000 դոլար)

Վերջույթների պերիֆերիկ նյարդերի ուլտրաձայնային հետազոտության սարք՝ Ուիգմոր Քլինիքի համար (9 000 դոլար)

Բազմաթիվ վիրահատական սարքավորումներ՝ Երևանի և Ստեփանակերտի տարբեր հիվանդանոցների համար (ավելի քան 50 000 դոլար ընդհանուր արժողությամբ)

Վիրահատություններ՝

60 000 դոլար ընդհանուր արժողությամբ

«Հավերժական Ազգ» հիմնադրամի վիրաբույժներն կատարել են ավելի քան 100 վիրահատություն՝ Հայաստանի և Արցախի շատ հիվանդանոցներում (Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, Երևանի հանրապետական հիվանդանոց, էրեբունի բժշկական կենտրոն, Ուիգմոր Քլինիք, Սլավմեդ)

Բոլոր անհրաժեշտ սարքավորումները ձեռք են բերվել, նվիրաբերվել և մատակարարվել են «Հավերժական Ազգ» հիմնադրամի կողմից: Անհրաժեշտության դեպքում տրամադրվել է նաև ծրագրի շրջանակներում աշխատող մեր բժիշկների և վիրաբույժների օգնությունը:

«Հավերժական Ազգ» հիմնադրամն հովանավորել է Ուիգմոր Քլինիքում ֆրանսիացի վիրաբույժների կողմից իրականացված ավելի քան 10 բարդ վերականգնողական վիրահատություն:

Տեսանյութեր

This browser does not support the video element.

This browser does not support the video element.

This browser does not support the video element.

Օգնություն ստանալ

«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են