Accessibility icon

Accessibility Tools

ADA պահանջներին համապատասխանություն. Ծանուցում

Բոլոր սեմինարները հովանավորվում են «Հավերժական Ազգ» հիմնադրամի կողմից և անվճար կլինեն բժիշկների, առողջապահության ոլորտի մասնագետների և ուսանողների համար: Սեմինարները կօգնեն վերհիշել կամ զարգացնել մասնագիտական գիտելիքները և հմտությունները:

Մենք պարտավորվում ենք մեր կայքն հասանելի դարձնել բոլոր օգտվողների`այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար` 508-րդ բաժնի և WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին համապատասխան: Ներկայումս կայքում տեղադրված նյութերի մի մասը չեն համապատասխանում ADA պահանջներին, մյուս մասն էլ բավարարում են միայն նվազագույն պահանջները: Այս խնդիրը վերացնելու նպատակով՝ մենք ապագայում էլ կշարունակենք համապատասխանության ընդունելի մակարդակի հասնելու և այն պահպանելու մեր ջանքերը: Թեպետ մեր կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, ակնհայտ է, որ կայքում տեղադրված որոշ փաստաթղթերի և գրաֆիկական պատկերների համար հասանելի ձևաչափեր ստեղծելը կարող է լինել տեխնիկապես անիրագործելի կամ ոչ պրակտիկ:

Մենք շարունակում ենք բոլոր ջանքերը գործադրել՝ վեբ կայքը փորձարկելու և վերացնելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են հաշմանդամություն ունեցող անձանց օգտվել կայքում տեղադրված տեղեկատվությունից: Կայքում՝ WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին չհամապատասխանող նյութեր հայտնաբերելու դեպքում, մենք պարտավորվում ենք ողջամիտ ժամկետներում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ նյութերը ձևափոխելու և պահանջվող չափանիշներին համապատասխանեցնելու համար: Մենք չենք կարող վերահսկել կամ շտկել այլ կայքերի հետ կապված խնդիրները, սակայն մեզ հետ կապ ունեցող այլ կայքերում խնդիրների հայտնաբերման դեպքում, խնդրում ենք տեղեկացնել: Մենք կփոխանցենք ինֆորմացիան այդ կայքերի սեփականատերերին: Ձեր մտահոգություններն հայտնելու համար կարող եք նաև ուղիղ կապ հաստատել այդ կայքերի օպերատորների հետ:

Կայքերի բովանդակության հասանելիության ուղեցույցը (WCAG) դիզայներների և մշակողների համար սահմանում է պահանջներ՝ բարելավելու ինֆորմացիայի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Այն սահմանում է համապատասխանության երեք մակարդակ՝ A, AA և AAA: Մենք ակնկալում ենք այս կայքն համապատասխանեցնել WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին:

Թեև այս ուղեցույցը սահմանում է վեբ-կայքերում տեղադրված տեղեկատվության հասանելիության չափանիշները հաշմանդամների համար, այն չի կարող նախատեսել բոլոր հնարավոր կարիքների բավարարում՝ առկա տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով: Տեխնոլոգիական հնարավորություններից զատ՝ կարող են լինել նաև այլ պատճառներ, որոնք կխոչնդոտեն կայքի ամբողջական հասանելիության ապահովմանը:

Կայքում տեղադրված PDF ֆորմատի փաստաթղթերը դիտելու և տպելու համար անհրաժեշտ է Adobe Acrobat ծրագիրը: Այդ ֆայլերի դիտումը հեշտացնելու համար կարող եք ներբեռնել Adobe Reader-ի վերջին անվճար տարբերակը: Ներկայումս մենք աշխատում ենք ապահովել բոլոր PDF ֆայլերի հասանելիությունը:

Մենք գիտակցում ենք, որ օժանդակ տեխնոլոգիաներ և սարքեր օգտագործող անձանց համար, կայքի որոշ հատվածների լիարժեք հասանելիությունը և օգտագործման հարմարավետությունը ոչ միշտ է հնարավոր: Մենք իրականացնում ենք կայքի հասանելիության ստուգումներ և վերացնում ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները: Տեղեկացնում ենք, որ մեր ջանքերն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են:

Մենք ձգտում ենք համապատասխանել հասանելության և օգտագործման պայմանները սահմանող ուղեցույցներին և չափանիշներին, սակայն դա հնարավոր չէ անել կայքի բոլոր հատվածներում, քանի որ դրանք վերաբերում են երրորդ կողմերի: Մենք չենք կարող երաշխավորել, որ երրորդ կողմերի տրամադրած նյութերը, համակարգչային ծրագրերը կամ գործիքները, վիդջեթները, հավելումները, API-ները և այլն, որոնք մեզ չեն պատկանում, սակայն հղումների կամ այլ տեսքով տեղադրված են մեր կայքում, համապատասխանում են WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին, և պատասխանատու չենք այդ նյութերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիության համար:

Հասանելիության ապահովում

Մենք ձգտում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ապահովել թվային հասանելիություն և շարունակաբար բարելավել օգտագործողների փորձը` կիրառելով հասանելիություն չափանիշների ապահովման համապատասխան գործիքները: Մենք ողջունում ենք Ձեր կարծիքն այս կայքի հասանելիության վերաբերյալ: Եթե ունեք կոնկրետ հարցեր կամ կարծիքներ այս կայքի հասանելիության վերաբերյալ կամ օգնության կարիք՝ որոշակի գործառույթներ օգտագործելիս, խնդրում ենք կապվել մեզ հետ: Կայքում անհասանելի տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք տրամադրել էջի հասցեն, կամ խնդրին առնչվող այլ տեղեկություններ, որոնք կօգնեն մեզ շտկել թերությունը: Եթե հնարավոր չլինի էջը դարձնել հասանելի, մենք կաշխատենք Ձեզ հետ՝ բովանդակության տեքստային տարբերակն հասանելի դարձնելու համար: Կոնկրետ էլեկտրոնային ձևաչափով տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով: Նման պարագայում, խնդրում ենք տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները, պահանջվող ձևաչափը, էջի հասցեն և տեղեկատվության գտնվելու վայրը: Մենք ողջունում ենք այս հայտարարության վերաբերյալ Ձեր հարցերը և կայքի հասանելիության բարելավմանն ուղղված մեկնաբանությունները:

«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են