Accessibility Tools
Մենք աշխատում ենք բարելավել պատերազմների և աղետների հետևանքով տուժած հայ երիտասարդների ապագան՝ ամեն օր:
«Հավերժական Ազգ» հիմնադրամի առաքելությունն է վերականգնել պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդների կյանքը՝ վերականգնողական բուժման միջոցով:
Մենք ձգտում ենք բարելավել առողջապահության չափանիշները Հայաստանում և ստեղծել բժշկության ու վիրաբուժության գերժամանակակից կենտրոն՝ հիվանդների բուժման և կրթության համար:
Վերականգնել Հայաստանում՝ պատերազմի հետևանքով տուժած թե՛ զինվորական, թե՛ քաղաքացիական անձանց առողջությունը՝ աջակցելով նրանց սոցիալական ինտեգրմանը:
Ստեղծել գերժամանակակից վերականգնողական կենտրոններ և ծառայություններ՝ ապահովելով պատերազմների և աղետների հետևանքով տուժածների` ֆիզիկական, հոգեբանական, ինչպես նաև մասնագիտական վերականգնումը:
Համագործակցելով Հայաստանում և արտերկրում բնակվող մասնագետների ու կազմակերպությունների հետ՝ զարգացնել պատերազմների և աղետների հետևանքով տուժած հայերի համար նախատեսված վերականգնողական առողջապահական ծրագրերը:
Տուժածների վերականգնման բոլոր փուլերն ամբողջությամբ ֆինանսավորվում են հիմնադրամի կողմից:
Հիմնադրամը գործում է անկախ որևէ կառավարությունից կամ քաղաքական ազդեցությունից:
Հիմնադրամի գործունեության արդյունավետությունն ապահովվում է տնօրենների խորհրդի և հոգաբարձուների խորհրդի կողմից:
Մեկ գրանցման վայր
Մեկ հեռախոսահամար
Հոգատարության մեկ՝ բարձր չափանիշ
Ներառյալ բժիշկների և վիրաբույժների համար
«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են
This website uses cookies to ensure you get the best experience on our website.