Accessibility Tools
Տնօրենների խորհուրդ և Խորհրդատու-փորձագետներ
Լոս Անջելեսի «Institute of Foot and Ankle Surgery» բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրեն
Արմեն Հակոբջանյանի բժշկական կրթությունը սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանից: ԱՄՆ-ում նա հաջողությամբ շարունակել է բժշկական կրթությունը՝ ավարտելով Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA), ու ստանալով մանրէաբանության և մոլեկուլային գենետիկայի բակալավրի աստիճան: Հետագայում ավարտել է Կալիֆոռնիայի պոդիատիկ բժշկության ինստիտուտը (ներկայումս՝ Սամուել Մերիթի անվան քոլեջ)՝ պոդիատիկ բժշկության դոկտորի աստիճանով: Դոկտոր Հակոբջանյանը «Հավերժական Ազգ» հիմնադրամի նախագահն է:
«Muse Lifestyle Group» ընկերության գործադիր տնօրեն, «RTVI» հեռուստաալիքի նախագահ
Միքայել Իսրայելյանն անշարժ գույքի կառուցապատող է, փորձառու ռեստորանատեր և հաջողակ ձեռնարկատեր: Նրան պատկանող «Muse Lifestyle Group»-ը զբաղվում է խորհրդատվությամբ՝ բիզնեսի կառավարման ոլորտում, և մատուցում է ծառայությունների լայն տեսականի ինչպիսիք են՝ կոնցեպտուալիզացիա և պլանավորում, դիզայն, կառուցապատում, ֆինանսների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, մարքեթինգ, գովազդ և հասարակայնության հետ կապեր: Նյու Յորքում տեղակայված «RTVI» ռուսալեզու հեռուստատեսային ցանցը, որի խորհրդի նախագահ է հանդիսանում Միքայել Իսրայելյանը, ունի 29 միլիոնանոց լսարան և հեռարձակվում է ավելի քան 50 երկրում: Պարոն Իսրայելյանը «Հավերժական Ազգ» հիմնադրամի փոխնախագահն է:
«White House Liquidations» ընկերության գործադիր տնօրեն
Մանվել Թովմասյանն ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ ը: Հիմնել է մի շարք հաջող բիզնեսներ՝ Հայաստանում և ԱՄՆ-ում: Նրա կողմից հիմնադրված «White House Liquidations» ընկերությունն համագործակցում է Հայաստանում բարեգործություն իրականացնող բազմաթիվ մարդասիրական կազմակերպությունների հետ: Պարոն Թովմասյանը «Հավերժական Ազգ» հիմնադրամի գանձապահն է:
Հայ-Ամերիկյան հիվանդապահների միության նախագահ
Թագուհի Սարգսյանն ավարտել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը՝ ստանալով կենսաբանության բակալավրի աստիճան, ապա շարունակել է կրթությունը Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես)՝ մասնագիտանալով կանացի առողջության ոլորտում: 2005-2018թթ. աշխատել է «CHA Fertility Center» և «American Fertility Specialist Medical Group» բժշկական կենտրոններում՝ հետազոտությունների համակարգող: Թագուհի Սարգսյանը «Simple Steps Fertility» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրենն է: Կարիերային զուգահեռ՝ տիկին Սարգսյանը մշտապես մասնակցում է հանրային իրազեկման ծրագրերին և հանդիսանում «Athgo International», «Armenian Medical International Committee» և «International Medical Congress of Armenia» բարեգործական կազմակերպությունների խորհրդի անդամ, ինչպես նաև Հայ-Ամերիկյան հիվանդապահների միության նախագահ:
PanArmenian հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր
Արա Ղազարյանն ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը՝ մագիստրոսի գիտական ատիճանով: Վարել է բազմաթիվ հայտնի հեռուստաշոուներ՝ Հայաստանում և ԱՄՆ-ում:
Իրավաբան՝ առողջապահության ոլորտում
Արտ Քալանթարը վկայագրված իրավաբան է: Նրա ղեկավարած իրավաբանական ընկերությունը գտնվում է Բևեռլի Հիլզում և մասնագիտացած է առողջապահական իրավունքի ոլորտում: Նախքան իրավաբանության ոլորտում աշխատելը՝ Արտ Քալանթարը երկար տարիներ ներգրավված է եղել առողջապահության բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք բժշկական կազմակերպություններ: Պարոն Քալանթարը «Հավերժական Ազգ» հիմնադրամի քարտուղարն է:
Օրթոպեդիկ օնկոլոգիայի ծրագրի ղեկավար` «Scripps MD Anderson» ուռուցքաբանության կենտրոնում
Աննա Կուլիջյանը բժշկական կրթություն է ստացել Տորոնտոյի համալսարանում: Նա մասնագիտացած է օրթոպեդիկ օնկոլոգիայի ոլորտում, որի նպատակն է վերականգնել վնասված հոդերը, փրկել վերջույթներն անդամահատումից։ Իր հոր հետ, որը մանկաբուժական օրթոպեդիկ վիրաբույժ է, մասնակցել է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործին: Տեսնելով, թե ինչպես են իր հոր ցուցաբերած ջանքերով, անդամահատված երեխաները Հայաստանից տեղափոխվում Տորոնտո և ստանում կյանքին անհրաժեշտ բժշկական օգնություն՝ որոշել է նույնպես դառնալ բժիշկ: Տիկին Կուլիջյանը «Հավերժական Ազգ» հիմնադրամի գլխավոր բժիշկն է:
Կրծքային-որովայնային վիրաբույժ, Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Մոսկվա («Склиф»)
Շահեն Դանիելյանը 1995 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ «Склиф»-ի օրդինատուրայում: Նա հանդիսանում է ավելի քան 170 գիտական աշխատությունների հեղինակ, այդ թվում՝ մենագրություններ, 50 հոդված՝ գիտական ամսագրերում, 3 ուղեցույց՝ բժիշկների համար, 4 գլուխ՝ բժշկական ձեռնարկներում և շտապ օգնության ազգային ուղեցույցում: Պարոն Դանիելյանը բժշկական գիտությունների դոկտոր է, «Շտապ օգնության բժիշկների գիտագործնական միության» խորհրդի անդամ:
Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ՝ Մոսկվա
Նորայր Զախարյանի բժշկական ուսումը սկսել է Երևանի պետական բժշկական համալսարանից՝ 1998 թ. : Չորս տարի սովորելուց հետո տեղափոխվել է Մոսկվա և այնտեղ ավարտել «РУДН» համալսարանի բժշկական ֆակուլտետը՝ 2004 թ. : 2004-2008 թթ. ուսանել է «РУДН» համալսարանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ֆակուլտետի օրդինատուրայում, ապա նաև ասպիրանտուրայում: 2008 թ. պաշտպանել է գիտությունների թեկնածուի իր ատենախոսությունը: 2014 թ.-ից հանդիսանում է Մոսկվայի № 31 քաղաքային կլինիկական հիվանդանոցի օրթոպեդիայի բաժանմունքի վարիչը: 2016 թ. ստանձնել է Մոսկվայի արևմտյան վարչական շրջանի գլխավոր վնասվածքաբանի պաշտոնը: 2019 թ. ճանաչվել է տարվա մասնագետ՝ «Մոսկվայի լավագույն վնասվածքաբան-օրթոպեդ» անվանանակարգում: Պարոն Զախարյանը «Գյումրու օրթոպեդիկ դպրոց» միջազգային կրթական ծրագրի համահիմնադիրներից է:
Օրթոպեդիայի, վնասվածքաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ, Օդինցովո, Ռուսաստան
Ատոմ Տեր-Գրիգորյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Ռուսաստանում՝ օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում: Մասնագիտացած է կոնքագոտու ոսկրերի վնասվածքների և կոտրվածքների վերականգնման բնագավառում: 2015 թ.-ից ղեկավարում է Օդինցովոյի հիվանդանոցի օրթոպեդիայի, վնասվածքաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքները: Համարվում է ոլորտի լավագույն մասնագետներից:
«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի հիմնադիր
Արթուր Ջանիբեկյանն ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը ։ Ստացել է բարձրագույն կրթություն Երևանի պետական համալսարանում (Տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ)։ 2007 թ. hիմնադրել է «Comedy Club Production» ընկերությունը, որը բազմապրոֆիլ պրոդյուսերական կենտրոն է։ Հանդիսանում է ընկերության հիմնադիրը, սեփականատերը և գլխավոր պրոդյուսերը։ Նույն թվականին, ըստ GQ ամսագրի, ճանաչվել է «Տարվա մարդ»՝ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգում։ 2012-2018թթ. ընթացքում արժանացել է չորս՝ «Ռուսաստանի մեդիամենեջեր» մրցանակի: Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Այբ» կրթական հիմնադրամի հովանավորությամբ՝ ստեղծվել է «Այբ» կրթական համալիրը, որը յուրատեսակ փոքրիկ ավան է՝ իր բոլոր ենթակառուցվածքներով` դպրոց, գիտության ու տեխնոլոգիայի կենտրոն, եկեղեցի ու համայնքային կենտրոն, մանկապարտեզ, սպորտային համալիր, հանրակացարաններ, կանաչապատ տարածքներ և այլն: 2013 թ. Հայ Առաքելական եկեղեցու կողմից արժանացել է պատվո բարձրագույն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանին: 2016 թ. ՀՀ -ում պարգեւատրվել՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանով։
Հայաստանի Կինոակադեմիայի նախագահ
Ռուբեն Ջաղինյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1991 թ. հիմնադրել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենն է եղել մինչև 2013թ.: 2013-2018թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը: 2006-2011 թթ. եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստի ոլորտի մենեջմենտ» կուրսի ղեկավարը: 2005-2009 թթ. զբաղեցրել է «Երևան» ամսագրի նախագծի ղեկավարի պաշտոնը: Ռուբեն Ջաղինյանը՝ «USAID», «UNICEF», «UNESCO», «Փրկիր երեխաներին» և այլ կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող, բազմաթիվ սոցիալական նախագծերի հեղինակ է: Պարոն Ջաղինյանը մի շարք պետական պարգևների դափնեկիր է՝ այդ թվում. «Գարեգին Նժդեհ» մեդալ (2007թ.), Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ (2008թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2015թ.):
Մոսկվայի «ՍԿՈԼԿՈՎՈ» կառավարման դպրոցի պատվավոր պրոֆեսոր, «Sensemakers»-ի համահիմնադիր և գործընկեր, «Ընկերներ» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր
Բարերար և գործարար Գոռ Նահապետյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը։ Իր մասնագիտական ուղին սկսել է 1992 թ.՝ «Դիալոգ» բանկում: Ավելի ուշ ղեկավարել է հատուկ ծրագրերի մշակման խումբը, որի հիմքի վրա ստեղծվել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը: 1996 թ. զբաղեցրել է ընկերության ղեկավարի պաշտոնը։ Գոռ Նահապետյանը զբաղեցրել է «Տրոյկա Դիալոգ»-ի աշխատակազմի ղեկավարի և գործադիր տնօրենի պաշտոնները: Ներկայումս հանդիսանում է Մոսկվայի Մուլտիմեդիա արվեստի թանգարանի և «Գոգոլ» կենտրոնի աջակցության և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, կարիերայի ուղղորդման ծառայություններ մատուցող՝ «Profilum», և բիզնես խորհրդատվություն տրամադրող՝ «Experum» ընկերությունների համահիմնադիր, «Ռոբոտների կորպորացիա»-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Օրթոպեդ-վնասվածքաբան՝ Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոնում («ЦИТО»)
Գրիգորի Կարապետյանն ավարտել է Մինսկի պետական բժշկական համալսարանը: Օրդինատուրան ավարտել է Երևանում, ապա տեղափոխվել Մոսկվա, ավարտել «ЦИТО»-ի ասպիրանտուրան և պաշտպանել թեկնածուական թեզը: Աշխատում է «ЦИТО»-ում՝ որպես օրթոպեդ- վնասվածքաբան: Կատարում է վերին և ստորին վերջույթների ոսկրերի կոտրվածքների բուժման բարդ վիրահատություններ: Պարոն Կարապետյանը ջանքերով՝ հայ վիրաբույժները հնարավորություն ունեն Իլիզարովի անվան կենտրոնում (Կուրգան, Ռուսաստան) անցնել վերապատրաստման ծրագիր՝ օստեոսինթեզի գծով:
«Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, պլաստիկ վիրաբույժ
Գևորգ Յաղջյանը հմուտ բժիշկ մանկավարժ է և փորձառու լիդեր՝ առողջապահության ոլորտում: Նա պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության մասնագետ է, ով`չնայած վիրաբուժական իր ակտիվ գործունեությանը, հանդիսանում է Հայաստանի և Արցախի բազմաթիվ առաջատար` ընդհանուր և նեղ մասնագիտական վիրաբուժական կենտրոնների խորհրդատու: 2007-2011թթ. զբաղեցրել է Երևանի պետական բժշկական համալսարանի փոխդեկանի պաշտոնը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի բժշկական ծրագրերի ղեկավարն է: Պարոն Յաղջյանը «Հավերժական Ազգ» հիմնադրամի կրթական ծրագրի ղեկավարն է:
«Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրեն
Գագիկ Գրիգորյանը 1984-1991թթ. Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ մեքենաշինության ավտոմատացում և կոմպլեքսային մեքենայացում մասնագիտությամբ: Նա կարիերան սկսել է որպես «Գոհար» ԲԲԸ մարքեթինգի և արտաքին կապերի գծով տնօրենի տեղակալ: 2008թ.-ից ստանձնել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը՝ դարձնելով այն շուկայի առաջատար: 2012թ. պարոն Գրիգորյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով: 2015թ. պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
«Հայաստանի ճամփորդող բժիշկներ» հասարակական կազմակերպության հիմնադիր
Արմինե Բարխուդարյանը բարձրագույն բժշկական կրթություն՝ ներառյալ ասպիրանտուրա, ստացել է Մոսկվայի Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարանում: Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Երևան և աշխատել որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Մասնակցել է մի շարք բարեգործական բժշկական առաքելությունների՝ Աֆրիկայում: Եղել է Սուդանի Նուբայի լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի միակ մանկաբարձ-գինեկոլոգը: Տիկին Բարխուդարյանը մեկամսյա մարդասիրական առաքելություն է իրականացնել Քենիայի Մալինդի քաղաքի հիվանդանոցում, մասնակցել է նաև Հալեպում (Սիրիա) իրականցվող մարդասիրական առաքելությանը:
«Ուիգմոր Քլինիք» և «Արաբկիր» բժշկական կենտրոնների մանկական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
Կարեն Քոլոյանը 1981 թ. ավարտել է Ռուսաստանի Տվեր քաղաքի պետական բժշկական համալսարանը, ապա ուսումը շարունակել Պոչեպ քաղաքի տարածքային կենտրոնական հիվանդանոցի ինտերնատուրայում՝ մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության ֆակուլտետում: Նա բազմափորձ բժիշկ է և աշխատել է տաբեր բժշկական հաստատություններում, մասնավորապես՝ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն (Մոսկվա` Ռուսաստան), Սանկտ Պետերբուրգի Մանկական հիվանդանոց (Ռուսաստան), «Shriners Hospitals for Children» (Տորոնտո` Կանադա և Պորտլենդ, Օրեգոն՝ ԱՄՆ), «St. Vincent de Paul» (Փարիզ՝ Ֆրանսիա): Պարոն Քոլոյանը մասնակցել է Կենտրոնական Ամերիկայում հաշմանդամ երեխաների համար իրագործված բազմաթիվ բարեգործական բժշկական առաքելությունների:
«ՎԻՎԱ» հիմնադրամի նախագահ
Տատյանա Հովհաննիսյանը բժշկական գիտությունների թեկնածու է, թերապևտ, գաստրոէնտերոլոգ։ 2002 թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Սեչենովի անվան բժշկական ակադեմիան։ Հետագայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ներքին հիվանդություններ և բժշկական գենետիկա մասնագիտություններով։ Այժմ որպես բժիշկ աշխատում է 4-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում։ Վարել է գիտամանկավարժական գործունեություն Մոսկվայի Եվդոկիմովի անվան պետական բժկաստոմատոլոգիական համալսարանում, ունի 70-ից ավելի հրատարակված աշխատություններ։
Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ՝ Մոսկվա
Արմեն Պետրոսյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: ՈՒսանել է «Պրիորովի անվան վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ի օրդինատուրայում, ապա «РУДН» համալսարանի օրթոպեդիայի և վնասվածքաբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում: Պարոն Պետրոսյանը Մոսկվայի № 17 քաղաքային կլինիկական հիվանդանոցի օրթոպեդիայի բաժանմունքի վարիչն է:
«АЛМ Медицина» բժշկական կենտրոնի համահիմնադիր
Վահագն Մանուչարյանը 1993թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ բակալավրի գիտական աստիճանով, ապա շարունակել բժշկական կրթությունը Մոսկվայում: Հանդիսանում է Մոսկվայում գտնվող «АЛМ Медицина» բժշկական կենտրոնի համահիմնադիր: 2018թ. տեղափոխվել է ԱՄՆ և կյանքը սկսել զրոյից: Ներկայումս ուսանում է Կալիֆոռնիայի պետական համալսարանում (Northridge): Ցանկանում է ստանալ երկրորդ բարձրագույն կրթություն և մասնագիտանալ բիզնեսի կառավարման, ռիսկերի կառավարման և ապահովագրության ոլորտներում:
«Արմենիա» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»-ի մանկական օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ
Արա Այվազյանը 2003 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա Մոսկվայի «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ազգային բժշկական հետազոտական կենտրոն»-ի օրդինատուրան: 2007 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, 2012թ. ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում: Պարոն Այվազյանը մշտապես մասնակցում է Հայաստանում և Արցախում իրականացվող բարեգործական բժշկական առաքելություններին:
Dr. Melikian is currently director of infectious disease at Facey Medical Group
George Melikian, MD, MPH is a Board certified physician (in infectious diseases and internal medicine), medical director, and professional statistician. He received his masters degree in infectious disease epidemiology and biostatistics from Yale University and his medical degree from New York Medical College. He completed his medicine residency at the University of Rochester, Strong Memorial Hospital, and his specialty training in infectious disease medicine at Stanford University School of Medicine. Since that time, he has practiced medicine in several roles. Serving as attending physician regional medical director for AIDS Healthcare Foundation, he has successfully managed over 40 specialty clinics in HIV/AIDS healthcare. He is also Principal Investigator on numerous clinical research studies.
Էրեբունի բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ
Գագիկ Բդոյանն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը:
Hospitalist FACEY Medical Group
Dr. Ovsepyan chairs the Department of Hospitalist Medicine for FMG where he oversees the hospitalist programs at two different hospitals, as well as coverage for affiliated skilled nursing homes and high-risk patient post-discharge services. Dr. Ovsepyan also serves on the Board of Directors for FMG, the Medical Executive Committee at Providence Holy Cross Medical Center (PHCMC) and chairs the Health information Management Committee at PHCMC and the Peer Review Committee within FMG.
«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են
This website uses cookies to ensure you get the best experience on our website.