Accessibility Tools
Բոլոր սեմինարները հովանավորվում են «Հավերժական Ազգ» հիմնադրամի կողմից և անվճար կլինեն բժիշկների, առողջապահության ոլորտի մասնագետների և ուսանողների համար: Սեմինարները կօգնեն վերհիշել կամ զարգացնել մասնագիտական գիտելիքները և հմտությունները:
Մենք պարտավորվում ենք մեր կայքն հասանելի դարձնել բոլոր
օգտվողների`այդ թվում հաշմանդամություն ունեցողների համար` 508-րդ
բաժնի և WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին համապատասխան:
Ներկայումս կայքում տեղադրված նյութերի մի մասը չեն
համապատասխանում ADA պահանջներին, մյուս մասն էլ բավարարում են
միայն նվազագույն պահանջները: Այս խնդիրը վերացնելու նպատակով՝ մենք
ապագայում էլ կշարունակենք համապատասխանության ընդունելի
մակարդակի հասնելու և այն պահպանելու մեր ջանքերը: Թեպետ մեր կողմից
կգործադրվեն բոլոր ջանքերը, ակնհայտ է, որ կայքում տեղադրված որոշ
փաստաթղթերի և գրաֆիկական պատկերների համար հասանելի ձևաչափեր
ստեղծելը կարող է լինել տեխնիկապես անիրագործելի կամ ոչ պրակտիկ:
Մենք շարունակում ենք բոլոր ջանքերը գործադրել՝ վեբ կայքը փորձարկելու և
վերացնելու այն խոչընդոտները, որոնք խանգարում են հաշմանդամություն
ունեցող անձանց օգտվել կայքում տեղադրված տեղեկատվությունից: Կայքում՝
WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին չհամապատասխանող նյութեր
հայտնաբերելու դեպքում, մենք պարտավորվում ենք ողջամիտ ժամկետներում
ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ նյութերը ձևափոխելու և պահանջվող
չափանիշներին համապատասխանեցնելու համար: Մենք չենք կարող
վերահսկել կամ շտկել այլ կայքերի հետ կապված խնդիրները, սակայն մեզ հետ
կապ ունեցող այլ կայքերում խնդիրների հայտնաբերման դեպքում, խնդրում
ենք տեղեկացնել: Մենք կփոխանցենք ինֆորմացիան այդ կայքերի
սեփականատերերին: Ձեր մտահոգություններն հայտնելու համար կարող եք
նաև ուղիղ կապ հաստատել այդ կայքերի օպերատորների հետ:
Կայքերի բովանդակության հասանելիության ուղեցույցը (WCAG)
դիզայներների և մշակողների համար սահմանում է պահանջներ՝ բարելավելու
ինֆորմացիայի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց
համար: Այն սահմանում է համապատասխանության երեք մակարդակ՝ A, AA և
AAA: Մենք ակնկալում ենք այս կայքն համապատասխանեցնել WCAG 2.0 AA
մակարդակի պահանջներին:
Թեև այս ուղեցույցը սահմանում է վեբ-կայքերում տեղադրված
տեղեկատվության հասանելիության չափանիշները հաշմանդամների համար,
այն չի կարող նախատեսել բոլոր հնարավոր կարիքների բավարարում՝ առկա
տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով:
Տեխնոլոգիական հնարավորություններից զատ՝ կարող են լինել նաև այլ
պատճառներ, որոնք կխոչնդոտեն կայքի ամբողջական հասանելիության
ապահովմանը:
Կայքում տեղադրված PDF ֆորմատի փաստաթղթերը դիտելու և տպելու
համար անհրաժեշտ է Adobe Acrobat ծրագիրը: Այդ ֆայլերի դիտումը
հեշտացնելու համար կարող եք ներբեռնել Adobe Reader-ի վերջին անվճար
տարբերակը: Ներկայումս մենք աշխատում ենք ապահովել բոլոր PDF ֆայլերի
հասանելիությունը:
Մենք գիտակցում ենք, որ օժանդակ տեխնոլոգիաներ և սարքեր օգտագործող
անձանց համար, կայքի որոշ հատվածների լիարժեք հասանելիությունը և
օգտագործման հարմարավետությունը ոչ միշտ է հնարավոր: Մենք
իրականացնում ենք կայքի հասանելիության ստուգումներ և վերացնում
ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունները: Տեղեկացնում
ենք, որ մեր ջանքերն այդ ուղղությամբ դեռ շարունակվում են:
Մենք ձգտում ենք համապատասխանել հասանելության և օգտագործման
պայմանները սահմանող ուղեցույցներին և չափանիշներին, սակայն դա
հնարավոր չէ անել կայքի բոլոր հատվածներում, քանի որ դրանք վերաբերում
են երրորդ կողմերի: Մենք չենք կարող երաշխավորել, որ երրորդ կողմերի
տրամադրած նյութերը, համակարգչային ծրագրերը կամ գործիքները,
վիդջեթները, հավելումները, API-ները և այլն, որոնք մեզ չեն պատկանում,
սակայն հղումների կամ այլ տեսքով տեղադրված են մեր կայքում,
համապատասխանում են WCAG 2.0 AA մակարդակի պահանջներին, և
պատասխանատու չենք այդ նյութերի՝ հաշմանդամություն ունեցող անձանց
հասանելիության համար:
Մենք ձգտում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ապահովել
թվային հասանելիություն և շարունակաբար բարելավել օգտագործողների
փորձը` կիրառելով հասանելիություն չափանիշների ապահովման
համապատասխան գործիքները: Մենք ողջունում ենք Ձեր կարծիքն այս կայքի
հասանելիության վերաբերյալ: Եթե ունեք կոնկրետ հարցեր կամ կարծիքներ
այս կայքի հասանելիության վերաբերյալ կամ օգնության կարիք՝ որոշակի
գործառույթներ օգտագործելիս, խնդրում ենք կապվել մեզ հետ: Կայքում
անհասանելի տեղեկատվություն հայտնաբերելու դեպքում, խնդրում ենք
տրամադրել էջի հասցեն, կամ խնդրին առնչվող այլ տեղեկություններ, որոնք
կօգնեն մեզ շտկել թերությունը: Եթե հնարավոր չլինի էջը դարձնել հասանելի,
մենք կաշխատենք Ձեզ հետ՝ բովանդակության տեքստային տարբերակն
հասանելի դարձնելու համար: Կոնկրետ էլեկտրոնային ձևաչափով
տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապվել մեզ հետ
հեռախոսազանգի կամ էլ. փոստի միջոցով: Նման պարագայում, խնդրում ենք
տրամադրել Ձեր կոնտակտային տվյալները, պահանջվող ձևաչափը, էջի
հասցեն և տեղեկատվության գտնվելու վայրը: Մենք ողջունում ենք այս
հայտարարության վերաբերյալ Ձեր հարցերը և կայքի հասանելիության
բարելավմանն ուղղված մեկնաբանությունները:
«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են
This website uses cookies to ensure you get the best experience on our website.