«Հավերժական Ազգ» հիմնադրամը ձգտում է վերականգնել նոր սերնդի վիրավոր հայերի կյանքը բժշկական վերականգնողական ծառայությունների միջոցով:
Հիմնադրամի նախագծերը տատանվում են կարճաժամկետն անհետաձգելի բուժօգնությունից մինչև երկարաժամկետ վերականգնողական բժշկական ծառայություն:
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք կարծում ենք, որ ամեն մարդ իրավունք ունի արժանապատիվ ապրել, մասնակցել հասարակական կյանքին և դառնալ իր հասարակարգի ակտիվ և օգուտ բերող մասնակիցը: Մեր նպատակը պատերազմներից և աղետներից տուժած նոր սերնդի հայերի ապագան վերականգնելն է՝ համակարգային վերականգնողական բուժօգնության միջոցով:
ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Վերականգնել Հայաստանում վիրավորված ամեն մարդու՝ զինվորական, թե՝ քաղաքացիական, որպեսզի նա դառնա հասարակության լիարժեք անդամ;
Ապահովել ժամանակակից վերականգնողական բժշկական ծառայություններ և սարքավորումներ պատերազմի արդյունքում վիրավորված հայերի բուժման համար, ներառյալ ֆիզիկական, հոգեբանական և մասնագիտական ծառայություններ;
Համագործակցություն մասնագետների և կազմակերպությունների հետ Հայաստանի սահմաններից ներս և դուրս վիրավոր հայերի համակարգված վերականգնողական բուժծառայությունների զարգացման համար:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
Ֆիզիկական Վերականգնում
էկզո- և էնդո-պրոթեզավորում, ֆիզիո և օկուպացիոն թերապիա
Հոգեբանական Վերականգնում
Հոգեբանական թերապիա և անձնական հնարավորությունների ընդլայնում
Մասնագիտական Վերականգնում
Վիրավորների կրթության և աշխատանքի տեվորման ապահովում
ՄԵՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Վերականգնման բոլոր փուլերն ամբողջությամբ ֆինանսավորվում են Հիմնադրամի կողմից
Հիմնադրամը կախում չունի որևէ պետական կառույցից կամ քաղաքական կազմակերպությունից
Հոգաբարձուների Խորհրդի և Տնօրենների Խորհրդի ընդլայնված կազմերում պարբերական փոփոխությունները կոչված են Հիմնադրամի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Վիրավորների գրանցման միասնական կենտրոն
Բոլոր հարցերի համար միասնական հեռախոսահամար
Օգնության միասնական բարձր չափանիշ
Հայաստանի և Սփյուռքի բժիշկների համատեղ աշխատանք
Նյութերի կենտրոնացված ընդունում և բաշխում հաշվետու պատասխանատվությամբ