Accessibility Tools
«Հավերժական Ազգ» հիմնադրամն հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամ է, որը ստեղծվել է պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդներին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Միջոցառումը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 25-ին, առավոտյան 10:00-ից մինչև երեկոյան 10:00 (PST): Տևողությունը՝ 12 ժամ:
Մեր առաքելությունն է վերականգնել պատերազմների և աղետների հետևանքով տուժած հայ երիտասարդների ապագան՝ համապարփակ բուժման և վերականգնողական ծառայությունների միջոցով: Հիմնադրամի նախագծերը ներառում են ինչպե՛ս կարճաժամկետ ծրագրեր`ուղղված հատուկ հրատապ կարիքների բավարարմանը, այնպե՛ս էլ երկարաժամկետ վերականգնողական, առողջապահական ծառայություններ:
«Հավերժական Ազգ» հիմնադրամի առաքելությունն է վերականգնել պատերազմի հետևանքով տուժած հայ երիտասարդների կյանքը՝ վերականգնողական բուժման միջոցով:
Մենք ձգտում ենք բարելավել առողջապահության չափանիշները Հայաստանում և ստեղծել բժշկության ու վիրաբուժության գերժամանակակից կենտրոն՝ հիվանդների բուժման և կրթության համար:
Պրոթեզներ՝ 925 000 դոլար ընդհանուր արժողությամբ
Կրթական ծրագրեր՝ 25 000 դոլար ընդհանուր արժողությամբ
Նվիրաբերած սարքավորումներ՝ 145 000 դոլար ընդհանուր արժողությամբ
Վիրահատություններ՝ 60 000 դոլար ընդհանուր արժողությամբ
Մեկ գրանցման վայր
Մեկ հեռախոսահամար
Հոգատարության մեկ՝ բարձր չափանիշ
Ներառյալ բժիշկների և վիրաբույժների համար
Էկզոպրոթեզներ և էնդոպրոթեզներ, ֆիզիկական և աշխատանքային թերապիա
Ֆիզիկական վերականգնում
Հոգեկան՝ այդ թվում վարքային առողջություն և ինքնահզորացում
Հոգեկան վերականգնում
Տուժած անձանց համար օգտակար դասընթացներ և զբաղվածության ապահովում
Մասնագիտական վերականգնում
«Հավերժական Ազգ» 2021 © Բոլոր իրավունքները պաշտպանված են
This website uses cookies to ensure you get the best experience on our website.